Մխիթարյանը ունի մի հատկություն, որ պետք չէ մոռանալ. Pain in the Arsenal- ի անդրադարձը
«Արսենալի» երկրպագուների Pain in the Arsenal կայքը անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին՝ երկրպագուներին կոչ անելով չհիմնվել հայ ֆուտբոլիստի ներկայիս վատ մարզավիճակի վրա և հիշել նրա մի շատ կարևոր հատկության մասին:
«Հենրիխ Մխիթարյանը նման չէ իրեն այս մրցաշրջանում: Նա արժանի էր 2 անգամ ավելի շատ քննադատության, քան Մեսութ Օզիլն է ստանում: Նա այս մրցաշրջանում առայժմ «Արսենալի» հարձակման թույլ օղակն է, իսկ Էմերին էլ այն մասնագետը չէ, որ մեկը մյուսի հետևից շանսեր է տալու:
Բայց նա շատ ավելի լավն է, քան նրա ցուցադրած խաղն է հիմա: Նա ժամանակին աշխարհի լավագույն ստեղծագործող խաղացողներից մեկն էր, ու այդ հատկությունը չի լքել նրան: Այո, այս մրցաշրջանում նա անհավատալիորեն վատն է, բայց այս վատ մարզավիճակի տակ ֆանտաստիկ խաղացող է թաքնված:
Նա միանշանակ նորից կփայլի: Ես կասկած չունեմ դրանում: Նա հենց այդպիսի խաղացող է, ով անպայման կվերադառնա: Ու եթե մենք այժմ առանց նրա էլ խնդիրներ չունենք, որևէ պատճառ չկա ինչ-որ բան ստիպելու: