Կոկորինը պետք է, որ լուրջ հիմքեր ունենար ինչ-որ մեկին վնասելու համար
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը մեկնաբանել է Ալեքսանդր Կոկորինի և Կրասնոդարի կիսապաշտպան Պավել Մամաևի ձեռբակալությունը:
Ֆուտբոլիստը կարծում է, որ հասարակությունը չպետք է միջադեպը կապի սպորտի հետ:
«Կարծում եմ, այս իրավիճակում անհրաժեշտ չէ ընդգծել, որ նրանք ֆուտբոլիստներ են: Մարդիկ սխալներ են թույլ տվել՝ այո: Բայց առաջին հերթին նրանք մարդիկ են, անհրաժեշտ չէ մասնագիտությունը մեջ բերել: Եվ ես չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ կերպ ազդի հասարակության վերաբերմունքի վրա», - եզրափակել է ֆուտբոլիստը:
Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 8-ի հարձակումները չեն համընկնում Սանկտ Պետերբուրգի թիմի հարձակվողի բնավորությանը:
«Ճանաչելով Ալեքսանդրին, շատ դժվար է բացատրել, թե ինչու է դա արել: Հավանաբար դրա համար շատ լուրջ պատճառներ է ունեցել: Բայց ես շատ լավ գիտեմ այդ մարդուն՝ նրա դրական կողմերը, և ինձ համար նա ամեն դեպքում մնում է շատ լավ տղա», - եզրափակում է Սամեդովը:
Այս պահի դրությամբ Կոկորինը և Մամաևը գտնվում են «Բուտիրկա» կալանավայրում: