ՀՀԿ-ն, կրիմինալ ռեսուրսներն օգտագործելով, ակնկալում է մոտ 70 հզր ձայն ստանալ. Պետրոս Մակեյան (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունն, ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, մեծ ռեսուրսներ է փորձում ներդնել ընտրողների ձայներ հավաքելու ուղղությամբ: «ՀՀԿ-ն մեծ ռեսուրսներ է փորձում ներդնել՝ իր ունեցած կրիմինալ շրջապատն օգտագործելով, որտեղ իրավապահ համակարգը չի կարողանա ներքաշվել, և ձայներ հավաքագրել, իրենց հաշվարկով մոտ 70 հզր ձայն են հաշվարկում, վերջին ինֆորմացիայով, շատ մեծահարուստներ հրաժարվում են մտնել: Եթե հրաժարվեն ու չառաջադրվեն, ապա վտանգը մինիմալ կլինի, իսկ եթե մտնեն ու սողոսկեն ԱԺ, ռևանշի ականը պետականության հիմքում մնալու է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները հիմա պետք է ժամանակին վերլուծեն ու հասկանան՝ ինչու են նոր հնարավորություններ տալիս նախկին օլիգարխիկ համակարգին:
«Հայտնի է, որ ԲՀԿ-ն եղել է օլիգարխիկ բուրգ, եթե մասնակցում է, ուրեմն որտե՞ղ է բիզնեսի և քաղաքականության տարանջատումը»:
Իսկ արդյո՞ք չպետք է Նիկոլ Փաշինյանն օգտագործեր նախկին իշխանության դրական կողմերը, որոշ անձանց պոտենցիալը, Մակեյանը նշում է. «Նիկոլ Փաշինյանը չափից ավելի է օգտագործում, եթե Հունան Պողոսյան, Օսիպյան ու Մուկուչյան է օգտագործում, ուրեմն չափն անցել է, Նիկոլ Փաշինյանն ուներ քաղաքական փորձն ու շրջահայացությունը, որ չափը պահեր, բայց այս փուլում չափից ավելի է: Եթե նախկին նախարարը հիմա թեկնածու է ու փողով է ձայներ բերել, հիմա էլ երաշխավորում է իրենց կայուն ապագան՝ էլի վարչական ռեսուրսն օգտագործելով, այսինքն՝ սա շատ լուրջ վտանգ է ընտրությանը: Այն ընտրությունը, որ խոստացել է Նիկոլ Փաշինյանը, արդեն վտանգի տակ է»: