ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է` հայտնի են անունները
ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան նոյեմբերի 7-ին ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել`
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում չորս զինվոր է մահացել:
«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել է նա: