Բժիշկների աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է առողջապահության ոլորտը ստվերից հանելու ձգտումով. Արսեն Թորոսյանը
Բժիշկների աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է առողջապահության ոլորտը ստվերից հանելու ձգտումով: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Դրանում, նրա կարծիքով, կան շատ դրական կողմեր:
«Բնականաբար, դա կհանգեցնի նաեւ բժշկական ծառայությունների տրամադրման մակարդակի եւ արդյունավետության բարձրացմանը եւ տվյալ ոլորտի որակավորված մասնագետների արտահոսքի նվազեցմանը»,- պարզաբանեց Թորոսյանը:
Նշենք, որ 2019 թվականի բյուջեի նախագծի համաձայն, պոլիկլինիկաներում բժիշկների աշխատավարձերը նախատեսվում է 178 հազարից 240 հազար դրամ բարձրացնել: Ընդ որում, բուժքույրերի աշխատավարձերը 80 հազար դրամից 120 դրամ կբարձրացվեն: Պետական բուժհաստատություններում հիվանդանոցների բժիշկների աշխատավարձը կախված կլինի պետական պատվերների ծավալներից, իսկ մասնավոր կլինիկաներում՝ կոշորվի սեփականատերերի կողմից: