Հնդկաստանում տղամարդը ցուլից փախչելիս կտրել է իր ձեռքը
Հնդկաստանում տղամարդը ցլից փախչելիս կտրել է իր ձեռքը: Այս մասին հաղորդում է Kompas.com-ը:
Ռաուֆ անունով հնդկացին սղոցարանում աշխատել է կարմիր հագուստով, որով գրավել է ցուլի ուշադրությունը: Կենդանին սկսել է հետապնդել նրան, և երբ նա փորձել է փախչել, սայթաքել է և միացված սղոցով կտրել սեփական ձեռքը:
Օգնության են եկել ընկերության աշխատակիցները, ովքեր արյունը դադարեցրել են առաջին օգնություն ցույց տվել:
Փորձագետների կարծիքով, հնարավոր է վերականգնել ձեռքի գործառույթների 90 տոկոսը, սակայն ամբողջությամբ կվերականգնվի մոտ երեք ամիս հետո: Նրանքը պնդում են, որ օգնության հասած սղոցարանի աշխատողների շնորհիվ հնարավոր եղավ պահել ձեռքը: