Վանաձորում աուտիզմով տառապող 12-ամյա երեխա է կորել
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ ստացված հաղորդագրության, 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։