Մարսելում տներ են փլուզվել. զոհերի թիվը հասել է 5-ի
Մարսելում մոտավորապես100 հազար բնակիչներ ապրում են այնպիսի բնակարաններում, որը սպառնալիք է նրանց առողջության կամ անվտանգության համար:
Մարսելում տների փլուզումից հետո փլատակների տակ հայտնաբերված զոհերի թիվը հասել է հինգի, հաղորդում է Կորեսպոնդենտը:
Le Figaro-ի տվյալներով, տղամարդու մարմինը հայտնաբերվել է չորեքշաբթի առավոտյան՝ նոյեմբերի 7-ին: Ավելի վաղ հայտնաբերվել էին չորս մարմիններ` երկու տղամարդ և երկու կին:
Դատախազ Կսավիե Թարաբեի խոսքերով, փլուզման ժամանակ «ամենայն հավանականությամբ» տներում 8 մարդ է եղել` հինգ բնակիչ և երեք հյուր:
Հիշեցնենք, որ երկու տների փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելի կենտրոնական Օբան փողոցում: Տներից մեկը հինգհարկանի էր, մյուսը՝ վեցհարկանի: