Տարվա կինը՝ ըստ Billboard-ի
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն հաղթել է Տարվա կին անվանակարգում՝ ըստ Billboard ամսագրի վարկանիշի, գրում է Կորեսպոնդենտը:
«Գրանդեն ունի քաջություն, նա իր կարիերայի լավագույն երաժշտությունն է ստեղծում, և նա արժանի է «Տարվա կին» կոչմանը, - ասել է հրատարակության փոխնախագահ Ռոսս Սկարանոն:
Նրա խոսքերով, երգչուհին «հետևողականորեն պաշտպանում է իրեն և իր որոշումները աշխարհում, որը հաճախ անհյուրընկալ է նման քաջ կանանց նկատմամբ»:
Մրցանակը կտրվի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում` 13-րդ գալա ընթրիքի և Կանայք երաժշտության մեջ համերգի շրջանակներում: