Վերաբացվել է ռեստորանը, որտեղ ճաշել էին թունավորված Սկրիպալները
Սոլսբերիում աշխատանքն է վերսկսել իտալական Zizzi ռեստորանը, որը փակվել էր ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հաղորդում է Guardian թերթը:
Ռեստորանը փակվել էր ութ ամիս առաջ, այն բանից հետո, երբ ոստիկանությունը պարզել էր, որ այնտեղ Նովիչոկով թունավորման օրը ճաշել էին Սկրիպալները:
Թերթը գրում է, որ Zizzi աշխատանքի են վերադարձել 24 աշխատակիցների կեսից ավելին, որոնք աշխատել են այնտեղ, մինչ Սկրիպալների հետ կապված միջադեպը: Մինչ ռեստորանը փակ էր, Zizzi-ն ամբողջությամբ վճարել է իր աշխատակիցներին, նրանցից մի քանիսին տեղափոխել էին ցանցի այլ ռեստորաններ:
Երեքշաբթի օրը բացմանը ռեստորանում շատ մարդիկ են եղել, գրում է թերթը: Այցելուներին առաջարկվել է վճարել ճաշի համար այնքան, որքան անհրաժեշտ են համարում, իսկ միջոցները խոստացել են ուղարկել տեղական երիտասարդներին աջակցող բարեգործական հիմնադրամներ: