ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյան
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը:
Նա մասնավորապես ասել է, որ ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:
«Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,- գրել է նա: