ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2019-ի բյուջեի քննարկումները (ուղիղ)
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր, մասնավորապես, զեկուցումներով հանդես կգան հետեւյալ պաշտոնյաները՝
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան,
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյան,
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան: