Հայկ Բաբուխանյանն ու Վահան Բաբայանը բանակցում են` ընրություններին համատեղ մասնակցելու հարցով
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաև ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։
Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաև Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, իսկ ընտրություններին մասնակցելու և ձևաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում