Էդմոն Մարուքյանն իր գլխի ճարն է տեսնում. մտել է նախընտրական պայքարի մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանից բաժանվելուց հետո, թափով մտել է նախընտրական պայքարի մեջ։ Նա արդեն այցելում է մարզեր, մասնավորապես՝ երեկ եղել է Մասիսի գյուղերից մեկում, և քարոզչություն է տանում իր թեկնածուների օգտին։
Լուրեր կային, որ նա առաջարկել է Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանին՝ մտնել կուսակցություն, ինչը, սակայն, թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Փարսյանը հերքեցին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: