Երգչուհի Շինեդ Օ’Քոնորը հայտարարել է, որ «սպիտակ» մարդիկ զզվելի են
Իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը հայտարարել է, որ «այլևս երբեք չի ցանկանում ժամանակ անցկացնել սպիտակամորթ մարդկանց հետ»։ Նա Twitter-ում մի շարք հրապարակումներ է արել, որոնցում քննադատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ քաղաքացիներին և կաթոլիկ եկեղեցուն։
«Ես ներողություն եմ խնդրում: Ես հիմա մի այնչափ ռասիստական բան եմ ասելու, որ ես անգամ չէի հավատում, որ կարող եմ այդպիսի զգացողություններ ունենալ: Բայց ես իսկապես այլևս չեմ ուզում ժամանակ անցկացնել «սպիտակ» մարդկանց հետ (եթե այդպես անվանում են ոչ մուսուլմաններին): Ոչ մի վայրկյան: Ոչ մի պատճառով։ Նրանք զզվելի են»,- գրել է երգչուհին։
Օ’Քոնորը նաև նշել է, որ ԱՄՆ քաղաքացիները պիտի վռնդեն Դոնալդ Թրամփին, քանի որ հենց նրանք են նրան նշանակել երկրի նախագահի պաշտոնին։ «Հակառակ դեպքում դուք համախոհներ եք»,- ավելացրել է նա։
Սրա հետ մեկտեղ երգչուհին հայտարարել է, որ իռլանդացիները թույլ են տվել, որ եկեղեցու ներկայացուցիչները օգտագործեն իրենց երեխաներին իրենց իսկ քթի տակ։