Տաշիրում 66-ամյա քաղաքացուն վրաերթի են ենթարկել և փախուստի դիմել
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.50-ին, բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացի, հայտնել, որ իրեն խփել են եւ ինքնակամ հեռացել է հիվանդանոցից:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացուն 2 օր առաջ, ժամը 17.00-ի սահմաններում, Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կապույտ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։