Հովտաշենում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս, քաղաքացին անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդուն
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին:
Վերջինս տեղում մահացել է: