Լուծվելիք խնդիր է. Մեսչյանը` քաղաքի տեսքն աղավաղող էլեկտրալարերի, գազատար խողովակների մասին (տեսանյութ)
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն իրողությունը, որ Երևանում շրջելիս ամեն քայլափոխի կարելի է տեսնել քաղաքի տեսքն աղավաղող էլեկտրալարեր, գազատար խողովակներ:
Մեսչյանը հավելել է, որ նման երևույթները հարիր են երրորդ կարգի երկրների, ոչ թե Երևանին: Առաջադեմ քաղաքներում գազատարներն ու էլեկտրալարերը գետնի տակով են անցնում:
Ըստ Մեսչյանի՝ եթե ոչ գազատար խողովակները, ապա գոնե էլեկտրալարերն աստիճանաբար, թաղամաս առ թաղամաս պետք է մաքրել Երևանի կենտրոնը:
«Լուծվելիք խնդիր է, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,- ասաց Մեսչյանը: