Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը կառաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով
Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը խոհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փոխմարզպետն ու նշեց, որ դեռ կուսակցության անդամ չէ:
«Կուսակցությանն անդամագրվելու դիմում վաղուց եմ ներկայացրել, սակայն դեռ պատասխան չեմ ստացել: Հստակ եւ վերջնական է սակայն այն, որ ես առաջադրվում եմ ՔՊ ցուցակով եւ մասնակցելու եմ ընտրություններին»,- տեղեկացրեց Սոֆիա Հովսեփյանը: