Մտքովս չի անցել ՔՊ ցուցակում ընդգրկվել, առայժմ ես ոստիկան եմ․ Վալերիյ Օսիպյան
Մտքովս չի անցել ցուցակում ընգրկվել, բազմիցս հայտարարել ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, առայժմ ես ոստիկան եմ, սպա եմ. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ հաշվի առնելով ռեյտինգայինի ռիսկերը ընտրակաշառք բաժանելու հետ կապված, Վալերիյ Օսիպյանը երաշխավորեց՝ ընտրակաշառք չի բաժանվելու:
«Նման փորձ անողները խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու ով լինելուց», - ասաց Վալերիյ Օսիպյանը։