Նոյեմբերի 7-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացի փողոցի 107-235 համարների, Որմնադիրների փողոցի, Սարի Թաղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։