Շախմատ. Էլինա Դանիելյանը ևս դուրս է մնացել աշխարհի առաջնությունից
Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացել է շախմատի աշխարհի կանանց առաջնության 1-ին փուլի թայ-բրեյքը:
Ցավոք, թայ-բրեյքում պայքարից դուրս է մնացել նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Դանիելյանը արագ շախմատի առաջին պարտիայում պարտություն էր կրել, իսկ երկրորդում, ունենալով որոշակի առավելություն, չի կարողացել պարտիան հասցնել հաղթական ավարտի և դուրս է մնացել պայքարից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, հիշեցնենք, Աննա Ուշենինայի հետ առաջին պարտիայում պարտություն էր կրել, իսկ երկրորդն ավարտվել էր հաշտւթյամբ և դուրս մնացել պայքարից:
Այսօր մեկնարկում է մրցաշարի 2-րդ փուլը: