Արթուր Մեսչյանի կոչը սրճարանների տերերին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ կոչ ունի սրճարանների տերերին.
«Նրանք, ովքեր իրենց զբաղեցրած տեղերից դուրս են եկել, տեղեր են զբաղեցրել «բեսետկաներով ու զոնտիկներով», խնդրում եմ մինչև գարուն, հաշվի առնելով, որ սեզոնը փակված է, վերադարձե՛ք ձեզ հատկացված սահմաններ, որովհետև հետո պրոբլեմ ենք ունենալու, իսկ կանաչ տարածքների մեջ կառուցապատումներ իրականացրածներին ես ուղղակի չեմ նախանձում»,- ասել է Արթուր Մեսչյանը: