Արամ Սարգսյանի կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորեն ԵԿՄ-ականներ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, որոնք պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի:
Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուրիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաև լրագրող Անահիտ Ադամյանը»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում