Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է:
Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: