Մարտունիում ընտանիքը տոլմայից թունավորվել է
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.35-ին «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1992թ. ծնված Մանուշակ Դ-ն, 1991թ. ծնված Տիրուն Դ-ն և 1969թ. ծնված Նինա Հ-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերընշված անձինք նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են տոլմայից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: