Ախալցխայի փողոցներից մեկը հնարավոր է անվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով
Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Պարոն Գելա, ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի ընթացքում բացվեց նրա անվան աստղը: 2018 թվի հոկտեմբերի 1-ին ծագումով հայ ֆրանսիացի երգիչը հեռացավ կյանքից: Նա արմատներով Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքից էր:
2018 թվականի հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի սակրեբուլոն ի պատիվ Շառլ Ազնավուրի փողոցներից մեկը անվանակոչեց նրա անունով: Ողջունելի կլիներ, եթե ք. Ախալցխայի շրջանի սակրեբուլոն քննարկեր վերոնշյալ հարցը և ի պատիվ Շառլ Ազնավուրի ք. Ախալցխայի փողոցներից մեկը կանվանակոչի նրա անունով: Կարծում ենք, որ դա կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի անվան հավերժացմանը: