Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կպակցությամբ
Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը 62 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 2-ին:
«Ծանրամարտի աշխարհը սգում է բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդներից մեկի, հայ լեգենդի անժամանակ մահը:
Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել 1980 թվականի Օլիմպիական խաղերում՝ դառնալով աշխարհում առաջին ծանրորդը, ով 82,5 կգ քաշային կարգում հատեց 400 կգ-ի սահմանը: Նա աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն է, սահմանել է 41 համաշխարհային ռեկորդ:
Ավելի ուշ Վարդանյանը եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանը: Նա մահացել է ԱՄՆ-ում: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցում է Վարդանյանի ընտանիքին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,- ասվում է IWF-ի ցավակցական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կառույցի պաշտոնական կայքում: