Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում
Շիրակի մարզում, նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում 33-ամյա Նշան Ճ.-ն Հովտաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց վերակառուցվող ճանապարհահատվածում իր վարած КамАЗ մակնիշի 341 FU 14 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է, որից հետո վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արթիկի բաժին։
Ականատեսների խոսքով, КамАЗ-ի վարորդը աշխատում էր ճանապարհաշինարարական ընկերությունում և Հովտաշեն գյուղում կատարում էին ճանապարհի կապիտալ կառուցման աշխատանքներ։