Իրանը Թրամփի սպառնալիքին պատասխանել է ճիշտ նույն ոճով
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը Twitter-ի իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: