Տպավորություն է, որ մենք դպրոցում ոչ թե ուզում ենք աշակերտին գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի. ԿԳ նախարար
Տպավորություն է, որ մենք դպրոցում ոչ թե ուզում ենք աշակերտին գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Դա վերաբերում է եւ ծրագրերին, եւ դասագրքերին, եւ թեստերին, եւ միասնական ու բուհի ընդունելության քննություններին: մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում առարկաների նոր չափորոշիչներին զուգընթաց իրենք պատրաստվում են որոշ առարկաների առումով բեռնաթափել ծրագրերը: