Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards-ի ժամանակ խոսել է կանանց իրավունքների պաշտպանության մասին
Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Նշվում է, որ Ջեքսոնը հանդես է եկել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության կոչով: Երգչուհին խոստովանել է, որ իրեն ևս` իբրև թույլ սեռի ներկայացուցչի, վախեցրել են, և ինքը ստիպված է եղել ապրել վախի մթնոլորտում:
«Մեր ձայները լսելի կդառնան, մենք ուրախ կլինենք խոսել հանուն արդարության»,- ասել է երգչուհին:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվել է իսպանական Բիլբաո քաղաքում: Կամիլա Կաբելյոն դարձել է MTV Europe Music Awards-ի` միանգամից երեք անվանակարգի հաղթող: