Հարավային Կորեայի դեսպանը խոսել է Կիմ Չեն Ինի` Ռուսաստան այցելելու մասին
Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպան Յուն Ջունն ասել է, որ նոյեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է այցելել Ռուսաստան: Հաղորդում է Ренхап -ը:
Նրա խոսքերով, ԿԺԴՀ-ն դեռևս քննարկում է Կիմ Չեն Ինի այցի ժամանակն ու օրակարգը:
Նա նաև ավելացրել է, որ 2019 թվականի առաջին կեսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա: