Նիդերլանդներում ֆուտբոլային խաղն ընդհատվել է խաղադաշտում հայտնված մերկ երկրպագուհու պատճառով
Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ռինգսբուրգ Բոյս» -«Ամստերդամ» խաղն ընդհատվել է խաղադաշտում հայտնված մերկ կնոջ պատճառով։ Տեսանյութը տեղադրվել է Ultrassnl-ի Twitter-ի էջում։
Երկրպագուհին դրոշով վազել է խաղադաշտով մեկ՝ փորձելով հպվել ֆուտբոլիստներին։ Կնոջը ոչ ոք չի կանգնեցրել, նա ինքնուրույն է լքել մարզադաշտը։
Խաղն ավարտվել 6:2 հաշվով՝ «Ամստերդամ»-ի հաղթանակով։