Թաիլանդում ցանկանում են օրինականացնել մարիխուանան
Թաիլանդը կարող է դառնալ առաջին ասիական երկրներից մեկը, որտեղ կօրինականացվի մարիխուանայի օգտագործումը, գրում է Time-ը:
Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է թույլ տալ մարիխուանայի օգտագործումը միայն բժշկական նպատակներով:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ այս որոշումը կարող է էականորեն օգնել երկրի տնտեսությանը:
Այս պահին Թաիլանդում թմրահանցագործությունների համար հնարավոր է նույնիսկ մահապատժի ենթարկվել: