Հայ ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
Հայ ծանրորդներն այսօր մեկնարկում են Աշխաբադում մեկնարկած աշխարհի առաջնությունում։ Րոպեներ անց պայքարի մեջ կմտնի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։
Նշենք, որ Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցատեղի են մեկնել հետևյալ կազմերով՝
Կանայք՝ Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթև Հակոբյան (81 կգ), Արփինե Դալալյան (+ 87 կգ):
Տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ):