49 տարեկանում մահացել է Ռոյ Հարգովը
ԱՄՆ-ում 49-տարեկանում մահացել է ամերիկացի ջազ երաժիշտ Ռոյ Հարգրովն: Այս մասին հայտնում է NPR ռադիո՝ հղում անելով երաժշտի մենեջերին:
Սկզբնկական տեղեկություններով՝ Հարգրովը մահացել է Նյու-Յորքում ուրբաթ օրը սրտի կանգից: Նա հոսպիտալացվել էր երիկամների խնդրի պատճառով, ինչ պատճառով տառապել է շատ տարիներ:
Երաժիշտը իր առաջին սկավառակը՝ Diamond-ը թողարկել է 1990 թվականին: Նա «Գրեմմիի» երկակի դափնեկիր է:
Ինչպես իր հերթին նշում է նաև Variety-ն, նախատեսված էր, որ շաբաթ օրը նա պետք է ելույթ ունենար Նյու-Ջերսիում: