Հնդկաստանում ոչնչացրել են 14 մարդու սպանած վագրին
Հնդկաստանում ոչնչացրել են մարդակեր էգ վագրին, որը վերջին երկու տարում 14 մարդ է սպանել՝ տեղեկացնում է Sky News-ը։
Պարզվել է, որ կենդանուն հետապնդել է 150 մարդ, որոնց մեջ նաև փղերով որսորդներ են եղել։ Փնտրտուքների համար օգտագործվել են նաև անօդաչու սարքեր։
Նշվում է, որ օրենքի համաձայն՝ վագրին պետք է մահացու չափաբաժնով քնաբեր ներարկեին, սակայն կենդանին փորձել է հարձակվել որսորդների վրա և սպանվել է հրազենից։