Էմինեմը մի ամբողջ կինոթատրոն է վարձել՝ իր նոր ֆիլմի անվճար ցուցադրությունները կազմակերպելու համար
Ամերիկացի հանրահայտ ռեփեր Էմինեմը (Մարշալ Մեթերս) Դեթրոյթ քաղաքում մի ամբողջ կինոթատրոն է վարձել, որտեղ մտադիր է անցկացնել իր նոր պրոդյուսերական աշխատանքի՝ «Bodied» ֆիլմի մի քանի անվճար ցուցադրություն, գրում է Life.ru-ն:
Ֆիլմը պատմում է բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Ադամի մասին, որն ասպիրանտական դիսերտացիա է գրում ռեփ-բաթլների մասին և որոշում մի օր տեսական գիտելիքները կիրառել նաև գործնականում:
Էմինեմից բացի, ֆիլմի ստեղծման վրա աշխատել են նաև մի շարք այլ հանրահայտ ռեփ կատարողներ, որոնց թվում են Kid Twist-ը և Dizaster-ը:
Ընդհանուր առմամբ նախատեսված է անցկացնել երկու անվճար սեանս: Առաջին ցուցադրությունն արդեն տեղի է ունեցել, իսկ երկրորդը կանցկացվի նոյեմբերի լույս 4-ի գիշերը: Մուտքն ազատ է, սակայն ցանկացողները պետք է համբերատար սպասեն իրենց հերթին: Նշվում է, որ սեանսը կսկվի այն պահին, երբ դահլիճում այլև ազատ տեղեր չեն լինի: