Կկրճատվի թանգարանների այցելուների թիվը
Վատիկանի թանգարանների ղեկավարությունը ծրագրում է սահմանափակել այցելուների թիվը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Վատիկանների թանգարանների ղեկավար Բարբարա Ջատտին ասել է, որ իրենք արդեն դիմել են մի կազմակերպության, որը կհամակարգի և կբարելավի տոմսերի վաճառքն ու իրացումը, ինչպես նաև կկատարելագործի անվտանգության համակարգը:
Նշվում է, որ Վատիկանի թանգարան է այցելում տարեկան շուրջ 6 մլն մարդ: Ամռանը մեկ օրվա ընթացքում Վատիկանի թանգարաններ է այցելում ավելի քան 30 հազար զբոսաշրջիկ: