Լիոնել Մեսսիի և նրա հոր դեմ կարող է քրեական գործ հարուցվել
«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Մեսսին, կասկածվում են փողերի լվացման մեջ. այս մասին հաղորդում է արգենտինական Todo Noticias կայքը:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի և նրա հոր դեմ մեղադրանք է առաջադրել տնտեսական գործերով դատախազ Պաբլո Տուրանոն: Դատախազը մանրամասն ստուգել է Մեսսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը, և պարզել, որ հիմնադրամը կարող էր օգտագործվել որպես փողերի լվացման միջոց:
Բարեգործական հիմնադրամի հաշվին ստացված գումարը փոխանցվել է օֆշորային գոտիների հաշիվներին, ինչը նշանակում է, որ դրանք չեն հայտարարագրվել: Ներկա պահին հնարավոր է` ֆուտբոլիստի և նրա հոր դեմ քրեական գործ հարուցվի:
Նշենք, որ ավելի վաղ Մեսսին Իսպանիայում դատապարտվել էր հարկերից խուսափելու համար: Ֆուտբոլիստը խուսափել էր ազատազրկումից՝ 250 հազար եվրո տուգանք վճարելով: