Չափից ավելի շատ անհրաժեշտ է ներդնել բրասլետային վերահսկման մեխանիզմ. Զեյնալյան
Մեզ չափից ավելի շատ անհրաժեշտ է, որ բրասլետային վերահսկման մեխանիզմը ներդնենք պրոբացիայում, որպեսզի պակասեցնենք ՔԿՀ-ների «շահառուների» թիվը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մեզ դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 300 հազար դոլարի չափ գումար: Փորձում ենք հայթայթել այդ միջոցները, այդ թվում նաեւ դրամշնորհների եւ բհյուջետային աջակցության խողովակներով»,-ասաց նա: