Ժիրինովսկին պարել է Ուզբեկստանում (տեսանյութ)
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին մի խումբ խորհրդարանականների հետ Ուզբեկստանի մայրաքաղաք Բուխարա է ժամանել: Քաղաքական գործիչներին երաժշտական խումբ է դիմավորել, որի հնչյունների ներքո, տեղի բնակիչների հետ միասին Ժիրինովսկին պարել է: Պարի տեսագրությունը հրապարակվել է օգտատեր Միխայել Կամերգերսկու Instagram-ի էջում:
Քաղաքական գործիչը Բուխարայում կմնա երկու օր: Այցի շրջանակում նա ծրագրում է այցելել Բուխարայի էմիրի նստավայր, որը քաղաքից դուրս է գտնվում և տեղի շուկա: