Ես նման հայտարարություն չեմ արել.Գրիգորյանը հերքում է շրջանառվող լուրերը
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով:
SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Մարտուն Գրիգորյանի հետ, և վերջինս հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները:
«Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»: