Հոնգկոնգում մահացել է Բրյուս Լիի և Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմերի պրոդյուսերը
Լեգենդար պրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն Հոնգկոնգում կյանքի 92-րդ տարում վախճանվել է: Այս մասին հայտնում է Риа новости-ն:
Չոուն կարիերան սկսել է լրագրողի աշխատանքից, սակայն ավելի ուշ տեղափոխվել է ֆիլմերի արտադրության ոլորտ:
Կյանքի ընթացքում նա պրոդյուսերի կարգավիճակով մասնակցել է ավելի քան 600 ֆիլմի նկարահանման՝ աշխատելով Ջեքի Չանի և Բրյուս Լիի հետ