ԱԺ շենքի վերանորոգման համար պահանջվող միջոցները 2018 թվականի ընթացքում կառավարությունը չի փոխանցել խորհրդարանին
Ազգային ժողովի շենքի պահպանման վերանորոգման համար պահանջվող միջոցները 2018 թվականի ընթացքում կառավարությունը չի փոխանցել խորհրդարանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով, կառավարությունից մի դեպքում պահանջվել է հատկացնել 109 մլն դրամ, մեկ այլ դեպքում՝ 205 մլն դրամ, սակայն երկու դեպքում էլ հատկացում չի եղել. «ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրում եմ դրա վրա, որպեսզի նրանք միջոցառումներ ձեռնարկեն կառավարության կողմից գումարների ձեռքբերման համար, այլապես 7-րդ գումարման ԱԺ-ն այդ խնդիրները կունենա», - ընդգծեց Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին նախատեսված է ունենալ առնվազն 48 օր հերթական եւ 23 օր արտահերթ նիստեր, առնվազն 28 խորհրդարանական լսում եւ 25 բրիֆինգ. «Տարվա ընթացքում առվազն կընդունվեն 380 օրենք եւ ԱԺ որոշումների նախագծեր, կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների 23, բարեկաման խմբերի 7-10 այցեր»: