Ջանջուղազյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված տարատեսակ հիմնադրամներին, ՊՈԱԿ-ներին, ծրագրի իրականացման գրասենյակներին
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված տարատեսակ հիմնադրամներին, ՊՈԱԿ-ներին, ծրագրի իրականացման գրասենյակներին: Ջանջուղազյանը խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսվում այդ մասով 2019 թվականի բյուջեի նախագծում.
«Արդյունքում, մենք ունենք ցրված պատասխանատվություն մի կողմից և անորոշ պարտավորությունների բազմություն»,- ասել է Ջանջուղազյանը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի՝ այս հանգամանքը ևս հիմա վերագնահատման փուլում է:
«Ենթադրվում է, որ բոլոր այն գործառույթները, որոնք ժամանակին այս կամ այն կերպ հարակից կազմակերպություններ են, բայց իրենց բնույթով կառավարման գործառույթներ ունեն, կտեղափոխվեն կառավարման մարմիններ, իսկ նրանք որոնք բնորոշ են մասնավոր հատվածին, նրանք ձեռք կբերվեն մասնավոր հատվածից» , – հավելել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: