Պետական մարմինների առանձին բյուջեներին ամրագրված արտաբյուջետային հաշիվները կդադարեն գոյություն ունենալ. Ջանջուղազյան
Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավուինքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր:
«Մենք ունենք կանխատեսումներ գալիք տարվա մակրոցուցանիշների համար և դրանից բխում են այն բյուջետային ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ գալիք տարում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ առանձնահատոկություններն են հակաբյուջետային կանոնների բազմությունն է, բյուջեի ներկայացումը, թե ինչպես կարելի է կանախատեսել ծրագրերի կատարումը և հետո գնահատաել, թե ինչպես են դրանք կատարվել:
«3-րդ առանձնահատկությունն այն է, որ այս ծրագրում ներառված են արտաբյուջետային միջոցառումները: Չափն, ընդհանուր առմամբ, մոտ 28 մլդ դրամ է, որը ներառված է 2019 թվականի բյուջեի նախագծում: Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում նախագծերի փաթեթ, որը նախատեսում է, որ ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են, բայց պետական մարմինների առանձին բյուջեներին են ամրագրված, կդադարեն գոյություն ունենալ և դրանք ընդհանուր կանոնների շրջանակում կմուտքագրվեն պետական բյուջե, և տվյալ մարմինների ծախսային ծրագրերը կքննարկվեն՝ ելնելով առաջնահերթություններից և բնականոն կարիքների հանգամանքից»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը: