Խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները. Մարուքյանը՝ Կոնջորյանի «ՔՊ» -ին միանալու որոշման մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու եւ Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։ «Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ իրենք տեղեկացված են եղել, բացասական են վերաբերվում նրա որոշմանը, բայց հաջողություն են մաղթում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: