Դերասան Ալեք Բոլդուինը ձերբակալվել է ծեծկռտուք կազմակերպելու համար
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին: Ինչպես հաղորդում է CNBC News հեռուստաալիքը, դերասանը բերման է ենթարկվել ծեծկռտուք կազմակերպելու համար:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 2-ին, Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող ավտոկայանատեղիներից մեկում: Նախնական տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել կայանատեղը:
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս միջադեպին է անդրադարձել անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ «հաջողություն է մաղթում նրան», մինչդեռ Բոլդուինը հայտնի է իր ժողովրդավարական հայացքներով և նախկինում անգամ նմանակել է Թրամփին ամերիկյան հումորային հաղորդաշարերից մեկի ժամանակ: